Մամուլ 1 օր առաջ - 08:32 09-10-2026

Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան և մանկավարժական համալսարանները, ֆիզկուլտինստիտուտը միավորելու նախագիծը կարծես մտել է գործնական փուլ։ Կառավարությունը, հիշեցնենք, նման նախագիծ էր շրջանառել 2022-ին, որը բուհական համակարգի խոշորացման ու «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի մասն էր կազմելու։

Երբ միավորման գաղափարը հայտնի դարձավ, մեծ աղմուկ բարձրացավ, դասախոսներն ու ուսանողները սկսեցին բողոքի ակցիաներ անել։

Հատկապես ակտիվ էին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, և այդ բուռն դիմադրության պատճառով կառավարությունը ժամանակավորապես նահանջեց։

Թերթի աղբյուրն ասում է, որ ոչ միայն չեն հրաժարվել այդ մտադրությունից, այլեւ ներկայում ընթանում են գործնական քայլեր՝ այն կյանքի կոչելու նպատակով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում