Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:19 08-10-2026

Թուրքիայի նոր երկաթուղին պետք է ամրապնդի տրանսպորտային կապերը «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում. Ուրալօղլու

Թուրքիան շարունակում է Կարս-Իգդիր-Արալըք երկաթուղային գծի շինարարությունը, որը կարևոր նշանակություն ունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում տրանսպորտային հաղորդակցության զարգացման համար։

Դրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է Ekovitrin-ը:

Albayrak Media-ի կազմակերպած «Թուրքիայի դարը տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում» գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ուրալօղլուն խոսել է երկրի երկաթուղային ցանցի զարգացման մասին և նշել, որ Կարս -Իգդիր- Արալըք հատվածում աշխատանքները շարունակվում են։

Ըստ թուրք նախարարի՝ այս գիծը ռազմավարական նշանակություն ունի արևելյան ուղղությամբ Թուրքիայի երկաթուղային կապերի ամրապնդման համար։ Նախագիծը պետք է ապահովի Թուրքիայի տրանսպորտային ցանցի ելքը դեպի Նախիջևան՝ Դիլուջու սահմանային անցակետով, և հետագայում նպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության զարգացմանը։

Ուրալօղլուն հայտնել է նաև, որ Թուրքիայի գործող երկաթուղային ցանցի երկարությունը հասել է մոտ 14 հազար կիլոմետրի, որից 2251 կիլոմետրը բաժին է ընկնում արագընթաց գնացքների գծերին։ Եվս շուրջ 4800 կիլոմետր նոր արագընթաց երկաթուղիներ գտնվում են շինարարության փուլում։ Դրանցից մոտ 3000 կիլոմետրը նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը։

Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել երկաթուղային ենթակառուցվածքի ընդլայնումը՝ այդ թվում հաշվի առնելով դրա դերը տարածաշրջանային տրանսպորտային երթուղիներում։

Մինչև 2053 թվականը Թուրքիայի իշխանություններն ակնկալում են երկրի երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունը հասցնել 28 հազար 500 կիլոմետրի։ Ըստ Ուրալօղլուի՝ Թուրքիան նաև նպատակ է դնում ապահովել երկիրը երկաթուղով 48 ժամում հատելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ