Ուղիղ եթեր
Արտաքին 2 ժամ առաջ - 18:32 08-10-2026

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև անուղղակի երկխոսությունը շարունակվում է. Արաղչի

Անուղղակի երկխոսությունն Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շարունակվում է, կողմերը փոխանակվում են գրավոր ուղերձներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում»,- ասել է նա։

Արաղչին հավելել է, որ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկը՝ այսպես կոչված յոթնօրյա պլանը, իրանական ներկայացուցիչները լսել են ամերիկյան կողմի կարծիքն այս կապակցությամբ։

«Ներկայում մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի դիրքորոշումը, և, կարծում եմ, մենք պատասխան կտանք առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ