Արտաքին 4 ամիս առաջ - 20:24 23-07-2026

Միջնորդների միջոցով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղերձների փոխանակման հարցում խնդիրներ չկան. Արաղչի

Լարվածության սրման ֆոնին միջնորդների միջոցով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղերձների փոխանակմանն առնչվող խնդիրներ չկան: Դրա մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Այս պահին մենք ԱՄՆ-ի հետ միջնորդների վերաբերյալ խնդիրներ չունենք, ուղերձների փոխանակմանն (Իրանի և ԱՄՆ-ի միջև) առնչվող խնդիրներ իսկապես չկան: Խնդիրը ԱՄՆ-ի ոչ ռացիոնալ և հեգեմոնիկ մոտեցման մեջ է, որը բախվել է Իրանի կողմից ուժեղ հակահարվածի»,- ասել է Արաղչին, որի մեկնաբանությունը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ և իր մոտեցումները հիմնի Թեհրանի շահերի նկատմամբ հարգանքի վրա: Նա նշել է նաև, որ Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին, որն ավելի վաղ այցելել էր ԱՄՆ, Թեհրան կատարած այցի ընթացքում իրանական ղեկավարությանը հաղորդակից կդարձնի Միացյալ Նահանգներ կատարած իր ուղևորության արդյունքները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան