Ներքին 1 օր առաջ - 10:52 08-10-2026

ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի

ՀՀ-ում տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմ կսահմանվի մինչև 32 տարեկանը։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը։

Սակայն, ըստ նախարարության, մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված` շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի ՀՀ կառավարության սահմանած ոլորտում Հայաստանում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները օրենքով սահմանված զորակոչի ենթական լինելու տարիքային շեմի պատճառով:

ԿԳՄՍ նախարարության կարծիքով` խնդիրն առավել ակնառու է ասպիրանտների դեպքում։

Նախարարության հիմնավորման համաձայն` նրանք հիմնականում ուսումն ավարտում են 27 կամ 28 տարեկանում, մինչդեռ համապատասխան տարկետումից օգտվելու համար դրանից հետո պետք է առնվազն ևս երեք տարի զորակոչի ենթակա լինեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը