Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վնասվածք ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է, նրան դեռ 3 ծանր վիրահատություն է սպասվում, բժիշկները ոտքը փրկելու խնդիր ունեն։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը։
«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Անիին դեռ 3 հատ վիրահատություն է սպասվում։ Բժիշկն ասում է՝ ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը չփրկելու վտանգ կա։ Ասում են` պայքարել են, որ գոնե 8 սմ ոսկոր հեռացնեն, հակառակ դեպքում 14 սմ պետք է հեռացնեին»,– ասաց Արփի Ավանեսյանը։
Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել։ Բայց այդ ընթացքում կնոջ ոտքը կարճանալու է, պետք է հատուկ «պլատֆորմով» կոշիկ հագնի, որ մյուս ոտքին հավասարվի։
«Բժիշկ ասեց` ոսկոր գոյություն չունի, զարմացած ենք, որ այդքան ոսկոր ու ասկոլկաներ ենք հեռացրել։ Ասեց` նկարն էլ ունենք, կարող եք վիրահատող բժշկից ուզել, տեսնել։ 8 ամիս հետո նորից պետք ա վիրահատեն ու փորձեն ոտքերը իրար հավասարեցնել հատուկ երկաթով»,–ասաց Արփի Ավետիսյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: