Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները 26 հարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը վերահսկվում է ապստամբ «Անսար Ալլահ» (հութի) շարժման կողմից, ըստ հութիները հետ կապված SABA լրատվական գործակալության։
Գործակալության տվյալներով՝ հարվածները ուղղված են եղել Նաքմ, Աթթան, Սաբին և Նահդեյն շրջաններին։ Հնարավոր զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։
«Ֆրանս Պրես» գործակալությունը նախկինում հայտնել էր, որ Եմենի մայրաքաղաքում հզոր պայթյուններ են տեղի ունեցել։