Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող ռազմական բազային բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին։
Շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտնել է, որ հարձակման թիրախը եղել է Աշ-Շարաուրա բազան։
«Մեր երկրի և ժողովրդի դեմ ագրեսիան ղեկավարող զենքի պահեստներին և կառավարման ու վերահսկման կենտրոններին» է հարված հասցվել, գրել է Սարին X սոցիալական ցանցում։
Նա չի հստակեցրել, թե հարձակումը երբ է իրականացվել։
Հութիների ռազմական ներկայացուցիչը Սաուդյան Արաբիային զգուշացրել է, որ Եմենի դեմ ռազմական գործողությունների շարունակումը կհանգեցնի նոր հարվածների, որոնք կլինեն ավելի լայնածավալ և ինտենսիվ ու կդիպչեն Սաուդյան Արաբիայի տարածքի ավելի խորքում գտնվող օբյեկտներին։