Մամուլ 7 ամիս առաջ - 07:20 03-04-2026

Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի Փրինս Սուլթան բազայի վրա հարձակման արդյունքում վնասվել է ամերիկյան կարևորագույն ռադար


Նոր արբանյակային լուսանկարը ցույց է տվել, որ մարտի 1-ին Իրանի կողմից Սաուդյան Արաբիայում գտնվող Փրինս Սուլթան ավիաբազայի վրա իրականացված հարձակման արդյունքում վնասվել է ամերիկյան կարևորագույն ռադար, հայտնում է CNN հեռուստաալիքը։
AN/TPY-2 ռադարը հանդիսանում է ամերիկյան բարձրակարգ THAAD հակահրթիռային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Այդ ժամանակից ի վեր բազան բազմիցս ենթարկվել է Իրանի հարձակումներին, այդ թվում՝ մարտի 27-ին, երբ խոցվել են ռադարով զինված E-3 ինքնաթիռը և վառելիք լիցքավորող տանկեր ինքնաթիռը։ Այս հարձակման արդյունքում վիրավորվել են առնվազն 10 ամերիկացի զինծառայողներ։ Այս հարվածը Իրանի հարձակումների շարքի մի մասն էր, որոնք, ըստ երևույթին, ուղղված էին ԱՄՆ-ի կարողությունների թուլացմանը՝ ռադարների միջոցով մոտեցող հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու գործում։

Իրանական հարվածները նաև ոչնչացրել են ԱՄՆ-ի մեկ այլ AN/TPY-2 ռադար Հորդանանում, հարվածել են ռազմական կապի ենթակառուցվածքին և վնասել Քաթարի վաղ նախազգուշացման ռադարը, որի կառուցումը արժեցել է ավելի քան 1 միլիարդ դոլար։
ԱՄՆ բանակի հայտարարության համաձայն՝ մարտի 1-ի հարձակման արդյունքում ռադարի վրա մահացու վիրավորում է ստացել ամերիկացի զինծառայող, որը ծառայում էր բանակի տիեզերական և հակահրթիռային պաշտպանության հրամանատարությունում։ Ամերիկյան զինվորականները հայտարարել են, որ զինվոր, սերժանտ Բենջամին Փենինգթոնը Քենթաքիից, հետմահու կբարձրացվի շտաբ-սերժանտի կոչման։

Մանրամասները՝ News.am կայքում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է