Ներքին 56 րոպե առաջ - 23:52 02-10-2026

Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատմել է, թե բռնի տեղահանումից առաջ ինչ է ասել Արցախի նախկին ղեկավարներին, որոնք այդ պահին միասին են եղել։

«Ես պահանջում էի, որ օգտագործենք հնարավորությունը և նրանց դուրս բերենք այնտեղից։ Բակո Սահակյանն ինձ ասաց, որ չի կարող դիմել այդ քայլին, չի կարող ժողովրդին մենակ թողնել։ Եվ եղավ այն, ինչ եղավ։ Ես կարող եմ ասել, որ Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ փորձում էր պահել հայկական հողերը։ Բայց Հայաստանում մենք ունեինք իշխանություն, որը անձնազոհությամբ պատրաստ էր պահել միայն իր աթոռները։ Դրա համար էլ ունեցանք այսպիսի պատկեր»,– ասել է Սամվել Կարապետյանը «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում։