Արտաքին Ներքին 1 ժամ առաջ - 18:53 02-10-2026

Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու փորձերը բախվել են դիվանագիտական խոչընդոտների:

«Politico» պարբերականը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հայտնել է, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատումը։ Դրան ի պատասխան Թուրքիան էլ թույլ չի տվել հաստատել Հայաստանի հետ համանման փաստաթուղթը:

Փարիզն իր վետոն պատճառաբանել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանավորված լինելու հանգամանքով: Ի նշան Բաքվի հետ համերաշխության՝ Անկարան արգելափակել է Հայաստանի հետ փաստաթղթի ընդունումը՝ պահանջելով, որ երկու երկրների գործընկերության ծրագրերը (ITPP) հաստատվեն բացառապես միաժամանակ:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «Politico»-ի հետ զրույցում հերքել է, թե տեղի ունեցածը Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան հակամարտություն է: Նա ընդգծել է, որ Անկարան արդեն տևական ժամանակ պատրաստ է միաժամանակ վավերացնել երկու փաստաթղթերը և դեմ է դրանք իրարից անջատելուն:

Վերջին օրերին, սակայն, իրավիճակը փոխվել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատ է արձակել մի շարք կալանավորների, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացուն, ինչն ուժեղացրել է Փարիզի վրա գործադրվող ճնշումը՝ վետոն հանելու նպատակով:

ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Ֆրանսիան չհեռացնի արգելքը, դա չի ընկալվի որպես ողջամիտ քայլ կամ դաշնակցային շահերից բխող գործողություն: Մեկ այլ դիվանագետ էլ ընդգծել է դաշինքի ներսում տիրող դժգոհությունը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ն չօգտագործել երկկողմ խնդիրները լուծելու համար:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք