Ներքին Միտք 41 րոպե առաջ - 23:30 02-10-2026

ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

Ես «հարյուր տարվա վոժդ» եմ իրավապաշտպանության ոլորտում, արդեն թոշակի անցնելուս ժամանակն է մոտենում, բայց, ազնիվ խոսք, ես ի վիճակի չեմ եղել նույնքան լավ պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան քպ-ականներն են պաշտպանում հայի տուն մտած ու հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին։

Տղաներ ու աղջիկներ, դուք բնատուր «իրավապաշտպան» եք - ձեր տե՛ղը չգիտեինք։

ՀԳ. Հատուկ «ողջույնս»՝ գյուղապետ կոչեցյալին։