Ավելին 1 ամիս առաջ - 23:38 02-10-2026

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում կյանքի տևողությունը աճել է և հասել կորոնավիրուսի համավարակից առաջ եղած մակարդակին։

ԱՀԿ-ն գնահատել է առողջապահության միտումները տարբեր երկրներում և տարածաշրջաններում 2000-2023 թվականների ընթացքում, ներառյալ կյանքի տևողության, մահացության և հիվանդացության մակարդակի, ինչպես նաև հիվանդությունների փոփոխությունները։

«2023 թվականին կյանքի տևողությունը վերականգնվել է մինչև 73.3 տարի՝ մոտենալով համավարակից առաջ եղած մակարդակին, սակայն առողջ կյանքի տևողությունը մնում է 2019 թվականի մակարդակից ցածր», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Ոչ վարակիչ հիվանդություններն այժմ կազմում են ամբողջ աշխարհում մահացությունների 74 տոկոսը՝ 2000 թվականի 58 տոկոսի համեմատ։

«Դեմենցիայից մահացությունը եռապատկվել է, իսկ անհանգստության խանգարումների և դեպրեսիայի հետ կապված առողջության կորուստները կտրուկ աճել են համավարակի սկսվելուց ի վեր։

Մահվան հիմնական պատճառներն էին սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունը և կաթվածը և շնչառական հիվանդությունները, այդ թվում՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և ստորին շնչուղիների վարակները»,- նշել է ԱՀԿ-ն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է