ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար կազմում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայում (EFC) հանդիպման ժամանակ Չեֆերինը չի նշել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի անունը, սակայն քննադատել է կազմակերպության ղեկավարությանը։
«Բավական է։ Պատկերացրեք, որ ձեր թիկունքում քննարկում են ձեր ժառանգությունը վաճառելը։ Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են։ Ոչ ոք իրավունք չունի վաճառել նրա ապագան, ֆուտբոլը վաճառքի ենթակա չէ»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերում է Lequipe-ը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին։
ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղափարին դեմ էին արտահայտվել ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը, ԱՖԿ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Դրանից հետո Ջանի Ինֆանտինոն հրաժարվել էր այդ գաղափարից։ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում։