Արտաքին 1 ամիս առաջ - 21:36 02-10-2026

Թուրքիան մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ առևտուրը հասցնել 40 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար, պրոֆեսոր Օմեր Բոլաթը հանդիպում է ունեցել բրիտանացի գործընկերոջ՝ Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։

G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման և ներդրումների ծավալների ավելացման հարցերը։

Բոլաթը նշել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության՝ 24 մլրդ դոլարի հասնելը վկայում է երկկողմ հարաբերություններում առկա հսկայական ներուժի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած նշաձողի համաձայն՝ նպատակ կա երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը հասցնել 40 մլրդ դոլարի։

Նախարար Բոլաթը նաև հայտնել է, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայի հետ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալներն ավելացնելու, ինչպես նաև գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին