Գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների։ Հատկապես ծանր հարվածների են ենթարկվել Կիևը և Կիևի մարզը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով երկրում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա։ 14 մարդ վիրավորվել է։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտնել է, որ Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Նրա խոսքով՝ անցյալ ջեռուցման սեզոնից ի վեր էներգետիկ ենթակառուցվածքն առաջին անգամ էր նման զանգվածային և համակցված հարձակման ենթարկվում։ Կորեցկին հավելել է, որ հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի տներ, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներ, քաղաքացիական ձեռնարկություններ և երկաթգիծ։
Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ մայրաքաղաքում զոհվել է 3 մարդ, 6-ը՝ վիրավորվել։
Ուկրաինական հարվածներից էլ ՌԴ Բրյանսկի մարզում 12 մարդ է վիրավորվել։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ նրանցից ինը տեղի քոլեջի ուսանողներ են։