Ներքին Միտք 3 ամիս առաջ - 21:19 13-06-2026

Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի. փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում։

Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի։

Թուրքիան լայնորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի վառելիքային ցանցի ընդլայնման ծրագրին, որի արժեքը կազմում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Խոսքը ոչ թե պարզապես լոգիստիկայի արդիականացման մասին է, այլ ռազմական շարժունակության էներգետիկ ապահովման միասնական համակարգի ձևավորման։

Նախագիծը ներառում է․
• Թրակիայի ստորգետնյա խողովակաշարերի միացում Թուրքիայի հարավային շրջաններին,
• Մերսինի շրջանում գտնվող օբյեկտների և Ինջիրլիքի ավիաբազայի ինտեգրում վառելիքային մատակարարման միասնական ցանցում,
• համակարգի հնարավոր ընդլայնում դեպի Արևելյան Եվրոպա,
• Թուրքիա–Ռումինիա խողովակաշարի նախագծում՝ շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ։
Գործնականում ձևավորվում է ՆԱՏՕ-ի լոգիստիկ ենթակառուցվածք՝ մինչև 10,000 կմ երկարությամբ, որը ուղղված է ռազմական գործողությունների արդյունավետության բարձրացմանը և վառելիքային ինքնավարության ապահովմանը։

Այս ֆոնին ԱՄՆ-ի (TRIPP) և ԵՄ-ի (Global Gateway) քաղաքական և աշխարհատնտեսական նախաձեռնությունները Կովկասում ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։

Խոսքն արդեն ոչ միայն տնտեսական ազդեցության մասին է, այլև տարածաշրջանի աստիճանական ներգրավման՝ ավելի լայն ռազմավարական լոգիստիկ համակարգի մեջ։

Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում՝ առաջին հերթին՝ էներգետիկ։

Եվ հենց այստեղ Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք–Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում