Արտաքին 6 ժամ առաջ - 12:53 30-09-2026

Մակրոնի կինն իրեն ներկայացրել է տղամարդու անունով

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը մասնավոր զրույցի ընթացքում կատակով իրեն տղամարդու անունով է ներկայացրել։ Դրվագը նկարագրված է ֆրանսիացի քաղաքական լրագրող Ֆլորիան Տարդիֆի՝ «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքում, հայտնում է AIF-ը։

Հեղինակի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկի հետ Սուրբ Ծննդյան ճաշի ժամանակ։

Հարազատներին թվարկելիս՝ Բրիջիտ Մակրոնը նշել է Ժան-Միշել անունը, ապա ժպտացել և ուղղել իրեն․ «Ոչ, ներեցեք… Ժան-Միշելը ես եմ»։ Տարդիֆը ընդգծում է, որ այդ արտահայտությունն արվել է կատակով։

Լրագրողը նաև գրում է, որ 2025 թվականի վերջին Բրիջիտ Մակրոնը կրկին հումորով է անդրադարձել իր սեռին՝ ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ տարածվում էին համապատասխան լուրերը, նախքան դրանց միջազգային տարածում ստանալը։

Տարդիֆը այս դրվագը կապում է այն մարդկանց դեմ հարուցված դատական գործընթացի հետ, որոնք տարածում էին պնդումներ, թե Ֆրանսիայի նախագահի կինը ծնվել է տղամարդ և ունեցել է Ժան-Միշել Տրոնիե անունը, իսկ այդ անունով եղբայր երբևէ չի եղել։

Հունվարին Փարիզի դատարանը պայմանական պատիժների է դատապարտել տասը անձի, որոնց մեղավոր էր ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար։ Դատապարտվածների թվում էին գրող Օրելյան Պուարսոն-Ատլանը, որը գրում է Զոե Սագան կեղծանունով, և Ամանդին Ռուան (Դելֆին Ժեգյուս)։

Հենց վերջինիս YouTube-յան ալիքում լրագրող Նատաշա Ռեյը հրապարակում էր Բրիջիտ Մակրոնի գենդերային ինքնության վերաբերյալ չհաստատված պնդումներ։