Ներքին 1 տարի առաջ - 10:24 14-11-2024

Վարչապետի կինն իրեն համեմատել է Նազենի Հովհաննիսյանի հետ

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի Նորաձության Շաբաթ 2024-ի պոդիումում օրեր առաջ հայտնվեց մի կերպար, որը հաջորդող 18 ու կես ժամվա ընթացքում հանրային հասարակական քննարկման թիվ մեկ նյութը դարձավ։ Քննարկում բառը տվյալ դեպքում շատ բարձր է հնչում։ Առավելապես ծաղր, ավելի պակաս չափով՝ քննադատություն հիշեցնող ինչ-որ բաներ։

Կերպարը մարմնավորում էր Հայաստանում եւ սփյուռքում հայտնի, շատերի կողմից սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր հետեւորդներ ունի։

Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ խնդրում եմ, բայց իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ 18 ու կես ժամվա ընթացքում, երբ դերասանուհին եւ իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց։

Մասնագիտական կարծիք, կերպարի վերլուծություն, դերասանի կարծիք, նկարչի, Նազենիի դասախոսներից մեկից կարծիք, Նազենիի արտիստ ընկերներից որեւէ մեկից կարծիք, չեզոք փորձագետի կարծիք, ստեղծագործական մտքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք լինելու մասին կարծիք, եվրոպաներում կրթված, ապրած, նորաձեւության պոդիումներում տարբեր կերպարների հանդիպածի որեւէ համեմատական կարծիք, ինքըզինքը առաջադեմ համարող որեւէ անձի կարծիք, միջազգայյին կառույցների հետ համագործակցող քաղհասարակությունից որեւէ կարծիք, ի վերջի մեր ազգային հպարտություններից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով ներշնչված «911» երգի տեսհոլովակով երբեւէ ոգեւորած մարդու կարծիք։

Երբ փոթորիկը խաղաղվեց ու պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են, դերասանուհին ինքը փորձեց բացատրել ինչ էր դա, ինչի համար էր, ինչ իմաստ եւ նշանակություն ուներ եւ ահա արժանացավ իրեն սիրող հանդիսատեսի աջակցությանն ու քաջալերանքին՝ «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր, միշտ առաջ քայլիր, մենք քեզ սիրում ենք»՝ մոտավոր բովանդակությամբ։

Եթե վերեւում նկարագրվածը կարող է մտորումների տեղիք տալ եւ կասկած առաջանա, որ գուցե տվյալ դերասանուհին, կամ ոճաբանը ընդդիմադիր հայացքներ ունեն եւ երկրորդ կարծիք չհնչեց այդ հանգամանքից ելնելով, ապա ուզում եմ հիշեցնել որ ճիշտ նույն ժամերին, մոտավորապես էլի 18 ժամ 40 րոպե իշխանական կանանցից մեկի կերպարը, որը 180 աստիճան տարբերվում էր վերը հիշատակված բեմական կերպարի փիլիսոփայությունից, «քննադատության» թիրախ էր (ոչ առաջին անգամ), եւ կրկին այդ 18 ժամ 40 րոպեի ընթացքում նմուշի համար գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց (ոչ առաջին անգամ)։

Բնականաբար ինչպես ընդդիմադիր դերասանուհին ունի իրեն սիրող մարդիկ ու հանդիսատես, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ, քաղաքական համախոհներ եւ այլն։
ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՒ Է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան