Ներքին 3 ամիս առաջ - 12:14 15-06-2026

Մայրս Որդի էր ուզում. Նազենի Հովհաննիսյանի խոստովանությունը՝ մայրիկի մահվան մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր առանձնահատուկ, կարոտով լի և միաժամանակ շատ հուզիչ օր է հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի համար։ Մայրիկի ծննդյան տարեդարձի առթիվ նա սոցիալական ցանցերի իր էջում կատարել է անկեղծ գրառում։ Նազենին բացահայտել է ընտանեկան պատմություններ, խոսել իր չպլանավորված ծննդի, մայրիկի հանկարծակի հեռանալու և այն մեծ սիրո մասին, որը նա թողել է իրենց:

Հաղորդավարուհին պատմում է, որ իրենք երեք քույր են, թեև մայրն անդադար որդի էր երազում. «Մենք երեքն ենք. երեք դուստր, երեքս էլ տարբեր ու մորս քթից թռած... Մայրս Որդի էր ուզում, բայց համառորեն հա ծնվում էինք մենք)))՝ նրա Դուստրերը, նույնիսկ ես՝ իմ չպլանավորված ծնունդով, ու հաստատ հոգու խորքում էլի տղա էին պատկերացնում»:

Նազենին ցավով հիշում է այն օրը, երբ մայրը կյանքից հեռացավ՝ առանց որևէ նշանի կամ հրաժեշտի խոսքի. «Մայրս. ծնվեց, ապրեց բեռնավորված, ու գնաց առանց հրաժեշտ տալու.. բառացիորեն մի վայրկյանում. ամենաիսկական Կնոջ նման… հո տեղյակ չէ՞ր պահելու))((( …. հետևից թողեց իր ապրածի քողը՝ սիրո հետքով. մեզ՝ երեքիս, երկու սենյականոց նեղլիկ բնակարան, մի չորս տան չափ գիրք ու մի ամբողջ Տիեզերք Սեր»:

Մայրիկը մասնագիտությամբ մանկավարժ էր, և դերասանուհու խոսքով՝ նա իր սերն անմնացորդ բաժանում էր հազարավոր աշակերտների՝ փոխելով նրանց ճակատագրերը։

Նազենին մի դրվագ է պատմում եկեղեցում տեղի ունեցած պատահական հանդիպումից, երբ մի անծանոթ կին մոտեցել է իրեն ու պատմել, թե ինչպես է իր մայրը փրկել իր տղայի ապագան՝ նրան որդու պես մեծացնելով դպրոցում: Գրառման վերջում հաղորդավարուհին դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ կոչ անելով գնահատել ծնողներին, քանի դեռ նրանք կողքի են, չխնայել ժամանակն ու ջերմությունը.

«Պարզ բաներ են պետք. հասցնել Ծնողիդ գրկել, լիքը դմբո հարցեր տալ, պաշտպանել, վերցնել ուսերից ծանր բեռները… ջրիկանալ հետը, ծիծաղել )) ՀՈՏԸ քաշել, հետը լուռ նստել ու ոչինչ չանել, ԼԻՆԵԼ ՀԵՏԸ: Ես ուզում եմ Մամաների թողած հետքը լինի միայն Սերը…. Կյանքում անմահության հասցեատերերը Մայրերն են»։

Նազենի Հովհաննիսյանի այս գրառումը մեծ արձագանք է գտել համանցանցում. օգտատերերը մեկնաբանություններ են գրում՝ կիսվելով սեփական կարոտով և հիշեցնելով, թե որքան թանկ է յուրաքանչյուր վայրկյանը ծնողների հետ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը