Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները տարբեր գնահատականների են արժանանում․ քաղաքացիների մի մասը դրական է գնահատում կատարված փոփոխությունները, մինչդեռ մյուսները մատնանշում են դեռևս չլուծված խնդիրները։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները գո՞հ են քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից, և ի՞նչ խնդիրներ են տեսնում Երևանում, որոնք, իրենց կարծիքով, դեռևս լուծման կարիք ունեն։
Քաղաքացիներից մեկը, պատասխանելով այն հարցին, թե գոհ է արդյոք քաղաքապետի աշխատանքից և ինչ խնդիրներ կան Երևանում, նշեց, որ, իհարկե, գոհ չէ․ «Այն անտերությունն ու անարխիան, որ թագավորում է քաղաքապետարանում, դրա հիմնական մեղավորը Տիգրան Ավինյանն է»։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ գոհ է քաղաքապետի աշխատանքից, քանի որ տրանսպորտը շատացել է, երթևեկությունը նորմալ է, սակայն դժգոհություն հայտնեց խցանումների հետ կապված։
Մեկ ուրիշ քաղաքացի պատասխանեց, որ քաղաքապետի աշխատանքից գոհ չէ, քանի որ «ամբողջ քաղաքը կեղտ է»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Երևանում առկա են օդի, ջրի, տրանսպորտի և կանաչապատման խնդիրներ․ «Ի՞նչ կա գոհ լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։