Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Կուբրինսկ բնակավայրում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, մեկ կին՝ վիրավորվել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է մարզային ԱԻՆ վարչությունը։
Փրկարարները հինգ զոհերի մարմինները հայտնաբերել են փլուզված կառույցների բեկորները հեռացնելիս։ Ոտքի վնասվածք ստացած կնոջը փոխանցել են շտապօգնության աշխատակիցներին։
Հրդեհը բռնկվել է արտադրության տարածքում գտնվող երկու շենքում և տեղայնացվել է։ Հրդեհաշիջմանը ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։