Ներքին 52 րոպե առաջ - 23:38 28-09-2026

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Այսօր մեր 18 արդարներից Տիգրան Գալստյանի ծննդյան տարեդարձն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Տիգրանը մեր պայքարի առաջին իսկ օրերից եղել է առաջին շարքերում՝ հատկապես ներգրավված լինելով երիտասարդների հետ աշխատանքներում:

Նա ապրել և գործել է Արցախում, իսկ Հայաստանում զբաղվել է գործարարությամբ և կրթական ծրագրերով:

Այս երկու տարիների ընթացքին ենթարկվել է տարատեսակ ճնշումների և հալածանքների, սակայն տեղիք չի տվել: Այս շարքից վերջինը նաև ընտանիքի նկատմամբ հալածանքն էր, որն իսկ վկայում է նրա անկոտրում լինելու, իսկ մյուս կողմից՝ այս համակարգի ցինիզմի մասին:

Տիգրան ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի առիթով: Քեզ ու գեղեցիկ ընտանիքիդ մաղթում եմ Աստծու զորությունն ու օրհնությունը: Ինչպես բոլորին, քեզ ևս մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում, քանզի
Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան», – գրել է Սրբազանը։

Ամենից շատ դիտված