Արտաքին 1 ժամ առաջ - 21:47 28-09-2026

Թրամփը պատրաստ է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ միջուկային հարցում առաջընթացի դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է թուլացնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ապասառեցնել իրանական սառեցված ակտիվները՝ Թեհրանի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող ամերիկյան պահանջների կատարման դիմաց։

Այս մասին X-ում հայտնել է Axios-ի և իսրայելական «12-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Բարակ Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Նախագահ Թրամփը պատրաստ է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ապասառեցնել սառեցված միջոցները՝ միջուկային հարցի շուրջ կոնկրետ առաջընթացի դիմաց»,– նշել է ԱՄՆ պաշտոնյան։ Նա մանրամասներ չի ներկայացրել։

Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ձգտում միջուկային զենք ձեռք բերել։