Միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարությունը հանրապետությունում համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) դեմ դիմակայելու համար։
Այս մասին հայտնել է Եմենի պետական SABA լրատվական գործակալությունը։
«Ներկայացուցիչների պալատը … որոշել է հաստատել Նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի խնդրանքը՝ համընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ»,– ասվում է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործելու է մինչև դրա ընդունման պատճառների վերացումը։
Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքը հայտարարվում է «հութիների կողմից էսկալացիային դիմակայելու, քաղաքացիներին պաշտպանելու, հանրապետական կարգը պաշտպանելու …, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը պահպանելու» նպատակով։
Խորհրդարանականները քաղաքական ուժերին կոչ են արել հետաձգել տարաձայնությունները և ընդգծել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հետ գործողությունների համակարգման կարևորությունը։