Արտաքին 1 ժամ առաջ - 19:30 26-09-2026

Լավրովը 2022 թվականից ի վեր առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Բանակցությունները կայացել են գերմանական կողմի նախաձեռնությամբ։

Սա Լավրովի առաջին հանդիպումն է Գերմանիայի արտգործնախարարի հետ 2022 թվականի հունվարից ի վեր։ Այդ ժամանակ ռուս նախարարը Մոսկվայում բանակցություններ է վարել այդ պաշտոնը զբաղեցնող Անալենա Բերբոքի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերությունների նոր սրման ֆոնին։ Սեպտեմբերին Վադեֆուլը հայտարարել էր, որ Գերմանիան կփակի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը Բոննում և կլուծարի Բեռլինում Ռուսական տան գործունեության մասին համաձայնագիրը։ Որպես պատճառներից մեկը գերմանական կողմը նշել էր Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած անօդաչուի միջադեպը, որի պատասխանատվությունը Բեռլինը դրել է Ռուսաստանի վրա։

Մոսկվան հերքել է այս մեղադրանքները։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան միջոցների մասին, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանի և Գյոթեի անվան մշակութային կենտրոնների փակման մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, որ Գերմանիան չի ներկայացրել Լայպցիգում անօդաչու թռչող սարքի միջադեպին Մոսկվայի առնչության ապացույցներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները կապված են Գերմանիայի ներքաղաքական իրավիճակի հետ։

Լավրովի և Վադեֆուլի բանակցությունների բովանդակության մասին առայժմ չի հաղորդվում։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։ Նյու Յորքում Լավրովը բանակցություններ է վարել նաև մի շարք այլ օտարերկրյա գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»