Ներքին 3 տարի առաջ - 10:39 14-10-2022

2017 թվականից ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ

Ինչպես տեղեկանում ենք Shantnews-ից, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում գործող Օրհուս կենտրոնների համակարգողներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։

Սա Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ առաջին հանդիպում-քննարկումն էր 2017 թվականից ի վեր։
Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություներին և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորություններին՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։

«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք և ներկա եք այս հանդիպմանը, որպեսզի համատեղ ուժերով լուծում գտնենք Օրհուս կենտրոնների գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու հարցում։ Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում կարևոր է կոնվենցիայի դրույթների լիարժեք կատարումը։ Իմ դիտարկումների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում հանգել եմ այն մտքին, որ Օրհուս կենտրոնները կարևոր են հատկապես մարզային մակարդակում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում ներգրավման առումով։ Այս քննարկմանն ակնկալում եմ լսել առողջ և փաստարկված դիտարկումներ, առաջարկներ, որոնք կօգնեն հասկանալ այդ կենտրոնների հետագա ճակատագիրը»,-նշել է նախարարը։

Մասնակիցների կողմից հնչել են մի շարք ելույթներ, տեսակետների ներկայացում՝ Օրհուս կենտրոնների հետագա գործունեության առնչությամբ։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հանրության և հատկապես բնապահպանական ակտիվ շրջանակի հետ բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի իր պատրաստակամությունը․
«Ցանկացած երկրում հասարակություն-կառավարություն հաագործակցությունն ի սկզբանե լավն է լինում, դա վատն է և թերություններով, երբ երկրի ներսում կայացած չեն ինստիտուտները։ Ինստիտուտ ասելով չպետք է հասկանալ միայն պետական համակարգի կառույցները, այլ նաև հասարակական միավորները, և նմանատիպ կենտրոնները որպես այդպիսին։

Ես՝ որպես ոլորտի համակարգող, պարտավորություն ունեմ հանրությանը ներգրավել ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացներին, բայց դա անելու համար միայն ցանկությունը և պարտավորվածությունը բավարար չեն․ դա պատշաճ անելու համար պետք է նախ առկա լինեն դրա գործիքակազմը և հանրության տեսակետների ամբողջական հավաքագրման ու վերլուծության հնարավորությունները։

Այս գրասենյակներն այդ գործիքակազմի մի մասն են։ Մեծ ցանկություն ունեմ, որ դրանք գործեն, բայց միայն այն դեպքում, երբ մենք ունենալու ենք տեսանելի և շոշափելի արդյունք»,-նշել է նախարարը:

Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի գրասենյակներ իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում