Ներքին Տեսանյութ 53 րոպե առաջ - 21:35 25-09-2026

Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում

Հայաստան-Լատվիա ֆուտբոլային խաղից առաջ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է տոմսերի ապօրինի վաճառքի դեպք:

Oragir.News-ի լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք տոմս գնելու դեպքում կտրոն տրամադրում են:

Տոմս վաճառող տղամարդը հրաժարվել է կտրոն տրամադրելուց՝ ասելով. «Լավ էլի, ախպերական, չէ, չենք տրամադրում, հիմա տվել են, ծախել եմ»:

Ճշտող հարցին՝ արդյոք տոմսերը տրամադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, տղամարդը պատասխանել է՝ ոչ:

Տեսանյութ: