Արտաքին 4 տարի առաջ - 16:23 30-10-2021

Սևաստոպոլի կայարանում չպատվաստված ուղևորներին ուղարկում են գնելու հետադարձ տոմսեր

Սևաստոպոլի երկաթուղային կայարանում սկսել է աշխատել անցակետը, որտեղ ստուգվում է ժամանող ուղևորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ QR կոդերի առկայությունը։ Ինչպես հայտնել են հասարակական անվտանգության քաղաքային դեպարտամենտից, էլեկտրագնացքներով ժամանող արդեն երկու ուղևորների դուրս չեն թողել կայարանից և ուղարկել են գնելու հետադարձ տոմս։ Կանգնեցնում են նաև հեռընթաց գնացքների ուղևորներին։

«Գնացքը ժամանել է Սանկտ Պետերբուրգից, 268 մարդ է ժամանել,- ասել է դեպարտամենտի ներկայացուցիչը,- նրանցից հինգին մենք թույլ չենք տվել»։

Սևաստոպոլում ընդհանուր առմամբ տեղակայվել է 7 անցակետ, որոնցում հերթապահում են ՆԳՆ աշխատակիցները, կազակները և դրուժիննիկները։ Նախատեսվում է, որ անցակետերը կգործեն մինչև նոյեմբերի 7-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը