Եվրոպայում Հայաստանին ոչ մեկը չի սպասում։ Հակակոռուպցիոն դատարանի բակում այս մասին լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը քաղաքական կուրս դեպի Եվրոպա պե՞տք է վերցնի, թե՞ ոչ։
«Եվրոպայում չկա որևէ երկիր, որը սահման չունի Եվրոպական միության մյուս անդամ երկրների հետ, բայց դարձել է Եվրամիության անդամ երկիր»,– ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ Եվրոպայի ուղղությամբ Հայաստանի քայլերն անհասկանալի են։
«Ինձ թվում է` դրանք Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար են։ Մենք դեռ պետք է տեսնենք, թե Եվրաինտեգրման նախագիծը ինչ փորձանքներ պետք է բերի մեր գլխին»,– ասաց Կարապետյանը: