ՄԱԿ–ի վեհաժողովի ժամանակ իր ելույթում Իսրայելի վարչապետը Թուրքիայի նախագահին անվանել է բռնակալ` նրան մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, հազարավոր քրդերի սպանելու, ՀԱՄԱՍ–ի ղեկավարներին իր երկրում թաքցնելու, Հյուսիսային Կիպրոսն օկուպացնելու և այլնի մեջ։
«Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: