Սպորտ 1 ժամ առաջ - 21:34 24-09-2026

Գեյջիի մենեջերը խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Ջասթին Գեյջիի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ամերիկացի մարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է Արման Ծառուկյանը:

«Նա կարող է գործել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, կամ այնպես, ինչպես UFC-ն է ուզում: Մենք ամեն բան կկարգավորենք: Եթե հաջորդ մրցակիցը պետք է լինի Արմանը, ապա թող լինի: Եթե լինի այլ մարտին, նորից նորմալ է: Ամեն բան կախված է լինելու Ջասթինից ու թե ինչ է նա ուզում»,- Ալի Աբդել-Ազիզի խոսքերը մեջբերում է Submission Radio-ն:

Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին: