Արտաքին Ներքին 46 րոպե առաջ - 23:30 24-09-2026

Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու Երևանի հայտարարությունները դեկլարատիվ են

Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ են, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Հայաստանի զինված ուժերի իրական անցումը ՆԱՏՕ–ի չափանիշներին կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը մեծ բյուջետային ծախսեր է պահանջում՝ Հայաստանի անվտանգության համար անհասկանալի հեռանկարով։ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի ստանդարտների տարբերությունը «կփակեն» Հայաստանի հարկատուները։ Դաշինքի չափանիշներով` մեկ զինծառայողի համար ծախսերը 19 անգամ ավելի բարձր կլինեն։

Ռուսաստանը պատրանքներ չունի Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության վերաբերյալ, ելնում ենք արդեն ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։ Իսկ եթե Երևանը նախընտրի անվտանգության ամերիկյան երաշխիքները, ապա հնարավոր է` հիասթափվի արդյունքներից»,- նշել է նա։