Ներքին Հարցում Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 24-09-2026

Արցախը հայկական անվանում է. իրենք դրանից վատանում են, քանի որ ադրբեջանցիների դրոշն են պահում. հարցում

Սեպտեմբերի 23-ին իշխանության ներկայացուցիչների կողմից արցախահայերի խնդիրներին նվիրված քննարկումը ցուցադրաբար բոյկոտելը վրդովմունքի ալիք է առաջացրել հանրության մի մասի մոտ։ Տպավորություն է ստեղծվել, թե իշխանության ներկայացուցիչները «Արցախ» բառը ծանր են տանում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչով են պայմանավորում ՔՊ-ականների վերաբերմունքը «Արցախ» բառի նկատմամբ։

Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով հարցին, թե ինչու են ՔՊ-ականները ծանր տանում «Արցախ» բառը, պատասխանեց․ «Հիվանդ են, դրա համար։ Արցախը հայկական անվանում է։ Այ, որ ասեիք՝ ադրբեջանական անվանում է, կհասկանայի, քանի որ իրենք ադրբեջանցիների դրոշակն են պահում»։

Հարցվածներից մեկը նշեց, որ ստեղծված իրավիճակի համար նախկին իշխանություններն են մեղավոր․ «Նախկիններն են մեղավոր, որ ընդհանրապես զենք չեն գնել, թող ժամանակին զենք գնեին, որ կարողանային կռվեին»։

Պատասխան հնչեց նաև, որ Արցախը Հայաստանի թիկունքն է եղել․ «Արցախի համար շատ մարդիկ զոհվել են։ Ուրանալ Արցախը նշանակում է ուրանալ մեր ժողովրդի պատմությունը»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց․ «Ամեն մարդ իր հիմարությունը արդարացնելու համար ինչ լոզունգ ասես կգտնի»։ Անդրադառնալով նրան, թե ինչու են ՔՊ-ականները վատ զգում «Արցախ» բառը լսելիս, նա նշեց, որ դա վախկոտության նշան է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան