Արտաքին 4 ժամ առաջ - 17:00 23-09-2026

Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթների իրականացումը դեպի երկիր

ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցների ֆոնին Ադրբեջանը սեպտեմբերի 22-ից արգելել է իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի երկիր։ Այս մասին հայտնել է «Azerbaijan Airlines»-ի մամուլի ծառայությունը։

Ընկերությունից հայտնել են, որ որոշումը կապված է հատկապես Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների հետ։

Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները նաև խորհուրդ են տվել այն ուղևորներին, որոնք արդեն տոմսեր են ձեռք բերել իրանական ավիաընկերություններից, կապ հաստատել համապատասխան ավիաընկերությունների կամ տոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ։