Ուղիղ եթեր
Արտաքին 52 րոպե առաջ - 13:28 02-11-2026

Ադրբեջանը վնաuազերծել է երկիր ապoրինի թափանցած իրանական ԱԹՍ-ներ

Ադրբեջանի սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գյոյթեփե» սահմանապահ պահակետերի ծառայողական տարածքներում կանխվել է Իրանից Ադրբեջան ընդհանուր առմամբ 22 կգ 900 գ թմրամիջոցների փոխադրումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը:

Իրականացված համալիր միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել են երկրի օդային տարածք ապօրինի թափանցած անօդաչու թռչող սարքեր։

Դեպքի վայրերի զննության ընթացքում «Հորադիզ» սահմանապահ պահակետի ծառայողական տարածքում առգրավվել է 15 կգ 400 գ թմրամիջոց, «Գյոյթեփե» պահակետի ծառայողական տարածքում՝ 7 կգ 500 գ։

Ձեզ գուցե հետաքրքրի