Ներքին 3 տարի առաջ - 17:12 22-10-2022

Ինչ ազդեցություն է ունենում արտարժույթը Հայաստանից և դեպի Հայաստան չվերթների վրա

«Ընդհանրապես արտարժույթը, երբ դրամը արժևորվում է դոլարի, եվրոյի նկատմամբ, նշանակում է դոլարով, եվրոյով վճարող զբոսաշրջիկների համար թանկանում է զբոսաշրջային արդյունքը Հայաստանում, իսկ արտագնայի համար ավելի նպաստավոր է լինում, որովհետև ավելի քիչ դրամ ծախսելով՝ ավելի շատ դոլար, եվրո ենք կարողանում հանել ու արտագնյա տուրում գրանցել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տուրիզմի փորձագետ Մեխակ Ապրեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ արտարժույթը զբոսաշրջության վրա։

«Սա, ըստ էության, նույն բանն է, ինչ արտահանումն ու ներմուծումը։ Դրամի արժևորումը այնքան էլ չի նպաստում արտահանմանը, բայց նպաստում է ներմուծմանը»,- ասաց Ապրեսյանը։

Խոսելով ավիատոմսերի գներից՝ Ապրեսյանն ասաց․ «Ավիատոմսերի գները նույնպես կապ ունեն, ազդում են․ եթե բարձր են, երկրի հասանելիության վրա ազդում են, հետևաբար դրանք բացասական ազդեցություն ունենում են»։

Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջության համար շատ կարևոր է երկրի հասանելիությունը. «Որքան չվերթներ կան Հայաստան եկող, հնարավորինս ուղիղ չվերթներ, հնարավորինս շատ ուղղություններով, այնքան մենք հասանելի ենք լինում համաշխարհային շուկային, և այցելությունների համար դա նպաստավոր է, ես դեռ գնից չեմ խոսում։ Իսկ եթե մեր հասանելիությունը ցածր է, առանց այն էլ մենք դեպի ծով ելք չունենք, շրջափակման մեջ ենք, բոլոր սահմանները չէ, որ բաց է, սրանցից է կախված մեր հասանելիությունը՝ գումարած սրան մեր ավիատոմսերի գների մրցունակությունը, թե որքանով են մեր ավիատոմսերի գները մրցունակ»։

«Վերջերս, պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, Ռուսաստանում մոբիլիզացիայով, այցելությունների պայմաններում շատ թանկացան ավիատոմսի գները, և այդ դեպքում հենց նույն Ռուսաստանից պլանավորված հանգստի, զվարճանքի համար զբոսաշրջային այցելությունները կարծես թե սահմանափակվեցին, որովհետև նրանք այդ գնով տոմս չէին ձեռք բերելու և գային, գալիս էին ստիպված եկողները»,- ասաց Ապրեսյանը։

Դիտարկմանը, որ այս տարի ավելի մեծ հոսք ունեցանք Ռուսաստանից, քան նախորդ տարիներին, Ապրեսյան արձագանքեց. «Եկեք այստեղ մի բան նկատենք, որ երբ դոլարի ու եվրոյի նկատմամբ մեր արտարժույթը զգալի արժևորվել է, գրեթե 20 տոկոսով, դա նշանակում է, այնքան էլ չի նպաստում դոլարով, եվրոյով վճարող շուկաներից այցելություններին, և այդ պայմաններում ռուսական ռուբլին կարծես թե կայուն է, և դա նպաստում է Ռուսաստանից այցելություններին։ Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբեր ամիսը ամենաակտիվ սեզոնն է, մենք հաստատ ավելի շատ այցելություններ կունենայինք Ռուսաստանից, եթե չլիներ մոբիլիզացիայով պայմանավորված այս գների թանկացումը։ Ուրիշ բան, եթե մենք հաշվի առնենք, որ մեզ մոտ նման մի հոսք էլ եղավ մարտի սկզբին՝ պայմանավորված նույն ուկրաինական ճգնաժամով, երբ տեղեկատվական ոլորտից մեծ թվով ռուսաստանցիներ եկան Հայաստան․ այն ժամանակ ուրիշ բան, որովհետև մարտի սկիզբը մեզ մոտ պասիվ սեզոն է, և պլանավորված այցելությունները շատ չէին լինում»։

Հարցին, թե Եվրոպայից այցելությունները այս տարի արդյոք նվազել են, Ապրեսյանն արձագանքեց. «Ունեցել ենք, նախորդ, եթե խոսքը գնում է 20 թվականի, 21 թվականի հետ համեմատած, մեզ մոտ շատ են եղել, աշխուժություն կար, բայց մի պահ աշխուժությունը սկսվում էր, մի բան նորից խանգարում էր, այսինքն՝ այս պատերազմական իրավիճակները, դոլարի, եվրոյի նկատմամբ դրամի արժևորումը, դրանք բոլորը բացասական ազդեցություն ունեցան»։

Խոսելով ավիատոմսերի գների հնարավոր ազդեցությունից զբոսաշրջության վրա՝ Ապրեսյանն ասաց. «Ավիատոմսերի գները շատ բարձրացավ այդ մոբիլիզացիայով պայմանավորված հոսքի ժամանակ, թե չէ մնացած պարագայում ավիատոմսերի գները այդքան էլ թանկ չեն, կարծես թե կարգավորվել են, բայց եթե խոսքը նրանում է, թե ավիատոմսերի գները ազդում են, թե չէ, իհարկե ազդում են։ Շատ դեպքերում էլ ավիատոմսերի գները սկսում են բարձրանալ պահանջարկի առկայության դեպքում, երբ որ այցելությունները բավականին ակտիվանում են, պահանջարկը մեծանում է, առաջարկը ավելի շատ չի լինում, և գները սկսում են թանկանալ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ