Հայաստանի հավաքականի և արգենտինական «Բելգրանո» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլային փոխանցում է կատարել, որից հետո թիմակիցը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Էստուդիանտես Ռիո Կուարտո»-ի դեմ խաղում։
Արդյունքում «Բելգրանո»-ն Արգենտինայի Կլաուսուրայի առաջնության 10-րդ տուրում 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
Սելարայանի համար սա ընթացիկ մրցաշարում արդեն երկրորդ գոլային փոխանցումն է։ Հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել նաև նրա եղբայրը՝ Գոնսալո Սելարայանը։ Նրա համար սա մրցաշրջանում երկրորդ խաղն էր։