87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ 19 րոպե առաջ - 21:30 23-11-2026

Տաքսու տեղ չկա, տուգանքն էլ՝ անպակաս․ վարորդները կրկին բողոքում են

«Մենք ուրիշ ոչինչ չենք խնդրում, ընդամենը տաքսու երեք կայանատեղի ենք ուզում, որ կարողանանք աշխատել»,- այս մասին Oragir.News-ին ասել է տաքսու վարորդ Կարեն Հովսեփյանը՝ կրկին բարձրաձայնելով Երևանում, Մաշտոցի փողոցում տաքսիների կայանատեղիների բացակայության խնդիրը։

Նա խնդրում է իրենց տրամադրել առնվազն երեք կայանատեղի՝ առաջարկելով նաև այլընտրանքային հատվածներ։

Վարորդի խոսքով՝ խնդրի լուծման ակնկալիքով դիմել են նաև քաղաքապետարան, ոչ մի պատասխան չեն ստացել: Նա հիշեցնում է, որ նախընտրական շրջանում իրենց խոստացել էին հարցին լուծում տալ, սակայն մինչ օրս որևէ փոփոխություն չկա։

Կարեն Հովսեփյանի խոսքով՝ եթե իրենց համար տվյալ հատվածում կայանատեղի տրամադրել հնարավոր չէ, ապա պետք է առաջարկվի մեկ այլ հարմար վայր, քանի որ իրենք որևէ արտոնություն չեն պահանջում, այլ ընդամենը ցանկանում են աշխատելու հնարավորություն ունենալ։

Oragir.News-ն օրեր առաջ զրուցել էր Կարեն Հովսեփյանի հետ, որը դարձյալ ահազանգել էր նույն խնդրի մասին։ Նրա խոսքով՝ պարեկային ծառայության աշխատակիցները տաքսու վարորդներին հեռացնում են կայանման վայրից, մինչդեռ տաքսիների համար նախատեսված հատվածներում քաղաքացիների սեփական ավտոմեքենաները շարունակում են կայանված մնալ՝ առանց որևէ նկատողության։

Տեսանյութ: