Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:59 22-09-2026

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Ծրագրված են.

մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ,
փաստաթղթերի ստորագրում,
նախարարի ելույթները թեմատիկ միջոցառումներին։