Ներքին 1 ժամ առաջ - 18:42 13-09-2026

2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․

«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար։

Ոչ թե որովհետև պարտությունը միայն մեկ մարդու որոշման արդյունքն էր, այլ որովհետև պետության ղեկավարը պարտությունից հետո կրում էր քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր իր տեղը զիջել՝ երկիրը նոր ռազմավարությամբ վերականգնելու հնարավորություն տալու համար։

Բայց նա չհրաժարվեց։
Եվ սկսվեց պարտվողական քաղաքական շղթան։
2020-ի պարտությունից հետո իշխանությունը պահպանվեց։
2021-ին Ադրբեջանը սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել, իսկ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Սյունիք և Գեղարքունիք։

2022-ի սեպտեմբերին արդեն լայնածավալ ագրեսիա իրականացվեց Հայաստանի դեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ջերմուկը, Սոթքը, Կութը և բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր հայտնվեցին ադրբեջանական կրակի տակ։

Ու այստեղ այլևս հնարավոր չէ ամեն ինչ ներկայացնել որպես «Արցախի հարց»։
Ադրբեջանը հարվածում էր Հայաստանի Հանրապետությանը։

Հետևաբար 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե իրարից կտրված դրվագներով, այլ մեկ քաղաքական գործընթացի մեջ։
Պարտություն։

Քաղաքական պատասխանատվության չստանձնում։
Իշխանության պահպանում։
Ադրբեջանի պահանջների աճ։

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներ։
2022-ի լայնածավալ ագրեսիա։

Եվ այս ամբողջ ընթացքում նույն իշխանությունը շարունակում էր մնալ պետության ղեկին։
Սա է գլխավոր քաղաքական հարցը։

Ի՞նչ իրավունքով պարտված իշխանությունը 2020-ից հետո պահանջեց ժամանակ՝ իր քաղաքականությունը շարունակելու համար։

Եվ ավելի կարևոր է. ո՞վ է պատասխան տալու այն քաղաքականության համար, որի ընթացքում Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջները ոչ թե նվազեցին, այլ ընդլայնվեցին՝ Արցախից հասնելով Հայաստանի ինքնիշխան տարածք։
2020-ից հետո հրաժարական չտալը դարձավ քաղաքական ընտրություն։

Իսկ այդ ընտրության հետևանքները Հայաստանը վճարեց արդեն իր ինքնիշխան տարածքի, իր զինվորների և իր անվտանգության գնով։

Թող Աստված մեզ ուժ ու տոկունություն տա՝ արժանի լինելու հանուն Հայրենիքի նահատակված մեր քաջորդիների պատգամին։

Չհանձնվել, չուրանալ և շարունակել պայքարել Հայրենիքի համար՝ մինչև նրանց պատգամի իրագործումը»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ