Ներքին 4 տարի առաջ - 16:12 02-04-2022

Քառօրյա պատերազմից դասեր քաղել ենք, սակայն շատ ավելի մեծ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից

Արդեն 6 տարի է անցել քառօրյա պատերազմից, և որոշակի դասեր քաղել հայ ժողովուրդը այդ պատերազմի հետևանքով: Այս մասին ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից»,- ասել է պետնախարարը։

Նա այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։

«Այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը: Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի, և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,-Արցախի պետնախարարի խոսքերն է մեջբերել «Արցախպրես»-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում