ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության օբյեկտների ուղղությամբ հարվածները։
«Զելենսկին պետք է միայն մեկ բան անի՝ դադարեցնի հարվածներ հասցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությանը։ Նա միտումնավոր վառելիքի դեֆիցիտ է ստեղծում»,– ասել է Թրամփը DRM News-ի եթերում։
Թրամփը պարզաբանել է, որ խոսքը Մերձավոր Արևելքի երկրների հետ կապված իրավիճակի մասին չէ, այլ բացառապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության։