Արտաքին 6 ամիս առաջ - 23:07 25-03-2026

ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին ուղղված հարվածները

Ռուսաստանը խիստ վրդովված է մարտի 24-ին «Բուշեր» ԱԷԿ-ի գործող №1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած հարձակումից: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում տեղի ունեցածն անվանել են «անխոհեմ և անպատասխանատու» քայլ, որն արտացոլում է իրավիճակի սրման վտանգավոր ընթացքը:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ ատոմակայանի մոտակայքին հասցվող հարվածներն ուղիղ սպառնալիք են ստեղծում անձնակազմի, այդ թվում՝ ռուսաստանցի մասնագետների համար:

«Կայանի աշխատակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքը մշտական սպառնալիքի տակ է։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է», - ասվում է հայտարարության մեջ։

Մոսկվան հարձակմանը ներգրավված կողմերից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները և ցուցաբերել զսպվածություն:

«Պահանջում ենք դադարեցնել չհրահրված ագրեսիան` ներառյալ հարվածները ՄԱԳԱՏԷ-ի համաձայնագրերի գործողության ոլորտում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև դրանց մոտակայքում գտնվող օբյեկտներին», - նշել են գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ում մատնանշել են «Բուշեր» ԱԷԿ-ին հարվածելու դեպքում հնարավոր հետևանքները՝ ընդգծելով դրանց պոտենցիալ աղետալի բնույթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը