Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:27 15-10-2023

Կիչանի սբ. Աստվածածին եկեղեցու վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին գտնվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի հարավ-արևելյան հատվածում՝ փոքր բլրակի վրա։ 2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից: Այս մասին տեղեկանում ենք monumentwatch․org-ից։

Պատմական ակնարկ
Եկեղեցին կառուցվել է 1873 թվականին (Բալայան 2020, 301)։

Առաջին հիշատակումը հանդիպում է Մակար Բարխուտարեանցի աշխատությունում, ով նշում է, որ քահանան գալիս է Առաջաձորից (Բարխուտարեանց 1895, 167)։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ որևէ այլ տվյալ հայտնի չէ։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին փոքր միանավ սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով ու կրաշաղախով: Եզրաքարերը և պատուհանների շրջանակները սրբատաշ են։ Եկեղեցու չափսերն են՝ երկարությունը 14 մետր, լայնությունը՝ 8 մետր (նկ. 2, 3)։ Թաղակապ ծածկը, որի չի պահպանվել, հենվել է պատկից կամարաշարերի վրա (նկ. 4, 5): Ոնեցել է երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Արևելյան խորանի մնացորդներից դատելով՝ այն եղել է ուղղանյուն: Խորանին կից՝ հյուսիասյին պատում պահպանվել է մկրտության ավազանը, բուն հորնի հյուսիսային պատում՝ ուղղանկյուն խորշը: Դատելով ընդհանուր տեսքից և նկարագրված մանրամասներից, այն կրկնում է ուշ միջնադարում Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ մասերում լայնորեն տարածված երկթեք տանիքվ միանավ սրահի տիպը (նկ. 6, 7):

Եկեղեցու պատի շարվածքում ներդրվել են 12-13-րդ դարերի խաչքարեր և քանդակազարդ բեկորներ: Շրջակայքում հավաքվել են տարբեր ժամանակներով թվագրվող խաչքարեր, իսկ պատի տակ 2020 թվականին կանգնեցվել է Արցախյան ազատագրական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար (նկ 8-12)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Հուշարձանը կանգուն է, բացակայում է ծածկը: Հուշարձանն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վնասներ չի կրել։

Մատենագրական քննություն

Համեմատաբար նոր կառուցված լինելու պատճառով եկեղեցու վերաբերյալ պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան, հիշատակվում է միայն Մակար Բարխուտարեանցի աշխատությունում (Բարխուտարեանց, 1895, 167)։

Գրականություն

Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, Զանգակ։
Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի