Ներքին 1 ամիս առաջ - 11:11 09-09-2026

2027 թ. Հայկական ատոմային էլեկտրակայանը նախատեսում է 55 օրով դադարեցնել աշխատանքը

2027 թ. Հայկական ատոմային էլեկտրակայանը նախատեսում է 55 օրով դադարեցնել աշխատանքը. այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Նա հայտնել է, որ սա պլանային սպասարկում է, որը կայանն իրականացնում է տարին մեկ անգամ` ներառյալ բեռնումը և վերագործարկումը։

Մարտիրոսյանը նշել է, որ խոշոր հանգույցների փոխարինում չի նախատեսվում։

«Այս տարի ԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր։ Բացի կրիտիկական բեռի սառեցման համակարգի փոխարինումից, ավարտվել է ևս 20 խոշոր արդիականացման նախագիծ»,- հավելել է Մարտիրոսյանը։

Ռեակտորի կորպուսի մետաղի նմուշների երկրորդ խմբաքանակը նույնպես ուղարկվել է Ռուսաստան՝ փորձաքննության համար։ Փորձաքննությունն անհրաժեշտ է ռեակտորի որակական բնութագրերը ստուգելու համար և իրականացվում է «Ռոսատոմ»-ի հետ համատեղ։

Ամենից շատ դիտված