Արտաքին 3 ամիս առաջ - 20:38 27-06-2026

Գերմանիան նախատեսում է մինչև 2027 թվականը վերադառնալ պարտադիր զինվորական ծառայության

Գերմանիան դիտարկում է մինչև 2027 թվականը բոլոր տղամարդկանց համար պարտադիր զինվորական ծառայության վերադարձի հնարավորությունը՝ Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, տեղեկացրել է The Telegraph-ը։

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թոմաս Ռյովեկամպը Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ)։ Նրա խոսքով, եթե զինված ուժերի համալրման կամավոր համակարգը չթույլատրի հասնել անհրաժեշտ ցուցանիշներին, երկիրը ստիպված կլինի վերադառնալ զորակոչին։

«Եթե մեզ չհաջողվի այս նպատակներին հասնել կամավոր ծառայության միջոցով, մենք ստիպված կլինենք վերադառնալ պարտադիր զորակոչին»,- հայտնել է Ռյովեկամպը։

Նա նշել է, որ որոշումը պետք է ընդունվի մինչև հաջորդ տարվա հուլիսի 31-ը, երբ ուժի մեջ մտնի զինվորական ծառայության մասին գործող օրենսդրությունը։ Միաժամանակ, Գերմանիայի իշխանություններն արդեն քննարկում են հավաքագրման այն մոդելի ընդլայնումը, որը նախկինում ներդրվել էր կամավորներ ներգրավելու համար։

Բեռլինը ձգտում է էապես մեծացնել Բունդեսվերի թվակազմը՝ ներկայիս մոտ 185 հազար զինծառայողից հասցնելով շուրջ 260 հազարի մինչև 2035 թվականը։ Սակայն, Ռյովեկամպի խոսքով, հավաքագրման ներկա տեմպերը կասկածներ են հարուցում, թե այս նպատակին հնարավոր կլինի հասնել բացառապես կամավոր հիմունքներով։

2011 թվականին պարտադիր ծառայության կասեցումից հետո Գերմանիան վերանայում է իր պաշտպանական քաղաքականությունը՝ Ուկրաինայում լայնածավալ հակամարտությունից հետո անվտանգության ոլորտում իրավիճակի փոփոխության ֆոնին։ Իշխանությունները նաև դիտարկում են պահեստազորայինների պատրաստության ընդլայնումը և զորակոչային տարիքի քաղաքացիների պարտադիր հարցաթերթիկային գրանցումը։

Բանակի ուժեղացման նախաձեռնություններ քննարկվում են նաև Եվրոպայի այլ երկրներում․ Ֆրանսիան մեկնարկում է ազգային կամավոր ծառայության ծրագիր, Լեհաստանն ընդլայնում է բնակչության ռազմական պատրաստության ծավալը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը