87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Մամուլ 2 ամիս առաջ - 08:40 09-09-2026

Սոթքի հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ադրբեջանական AzerGold ընկերությունը հաղորդել էր, որ Սոթքի ոսկու հանքավայրի իրենց հատվածում իրականացրել է հորատապայթեցման առաջին աշխատանքները` հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։

Հաջորդիվ սկսելու են հանքի շահագործումը։ Մեզ հետ զրույցում Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը՝ Սարգիս Եղյանը հայտնեց․ «Հանքն աշխատում է, մենք աշխատանքի գնում ենք, բայց անձամբ ես ո՛չ պայթեցման ձայներ եմ լսել, ո՛չ էլ ուրիշներից խոսակցություններ, որ նման բան է տեղի ունեցել»։

Հարցին՝ ադրբեջանցիների կողմից հանքի շահագործումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ արդյո՞ք հայկական կողմի համար անվտանգային խնդիրներ չեն առաջանա, նա պատասխանեց․

«Մենք ստորգետնյա ենք աշխատում, դա, կարծում եմ, մեզ ընդհանրապես չի էլ խանգարելու։ Սոթքի ոսկու հանքը նախկինում բաց շահագործվող հանք էր, հիմա հանքը փակ է շահագործվում, արտաքինից ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Իսկ աշխատակիցների՝ նախկինի համեմատ երեւի կեսն է աշխատում կամ ավելի քիչ (այժմ մոտ 200-300 աշխատակից է աշխատում՝ նախկին 600-700-ի փոխարեն)»։

Անդրադառնալով աշխատակիցների աշխատավարձերին ու աշխատանքային պայմաններին՝ Եղյանը նշեց, որ փակ հանքում ավելի դժվար է աշխատելը․

«Ես վարորդ եմ, իմ օրինակով ասեմ․ նախկինում մենք աշխատավարձ ստանում էինք՝ կախված մեր կատարած աշխատանքից, թե քանի անգամ բեռնափոխադրում կանենք, իսկ հիմա պայմանագիրն այնպես են կնքել, որ ամսավճար ենք ստանում, որն ավելի քիչ է ստացվել։ Նախկինում ավելի լավ էին պայմանները, մաքուր օդին էինք աշխատում, իսկ հիմա գետնի տակ ենք, ավելի դժվար է, մեր առողջությունն էլ է վնասվում։ Չգիտեմ՝ հանքի որքան մասն է մեզ մնացել, որքանը՝ իրենց, բայց, ամեն դեպքում, իրենց շատ բան է մնացել»»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան