Մամուլ 1 ժամ առաջ - 08:08 08-09-2026

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 110 օրացուցային օրվա ընթացքում, իսկ կապալառուի հետ կնքված պայմանագրի արժեքը 324 մլն դրամ է։ Թվում է՝ հերթական անհրաժեշտ ծրագիրն է մայրաքաղաքի ենթակառուցվածքների բարելավման համար։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանի դեպքում արդեն օրինաչափ հարց է առաջանում՝ նոր ծրագիր սկսելուց առաջ նախորդը վերջնականապես ավարտե՞լ են։ Բանն այն է, որ քաղաքապետարանը դեռ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ գնաց և ընդունեց շինարարությունը, սակայն կամրջի մայթերը մինչ այսօր քանդված են։

Այսինքն՝ քաղաքապետարանի և կառավարության հաշվետվություններում աշխատանքը կարող է ավարտված համարվել, մինչդեռ քաղաքացին ամեն օր իր աչքով տեսնում է կիսատ մնացած պատկերը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանագրի արժեքը 456 մլն դրամ էր։ Լամբադայի համար նախատեսված 324 մլն դրամն էլ գումարելով՝ ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ։

Եվ հենց այստեղ է խնդիրը․ հարյուրավոր միլիոններ ծախսելը դեռ արդյունավետ կառավարում չէ։ Արդյունավետ կառավարումն այն է, երբ աշխատանքը ոչ միայն հանդիսավոր հայտարարվում է ավարտված, այլ իրականում ավարտված է՝ մինչև վերջին մայթը, անցուղին և քաղաքացու համար անհրաժեշտ հատվածը։

Հետևաբար, հարցը միայն այն չէ, թե Լամբադա կամրջի հիմնանորոգման համար ինչու է ծախսվելու 324 մլն դրամ։ Շատ ավելի կարևոր է՝ ո՞վ է պատասխանատվություն կրում Կիևյան կամրջի կիսատ վիճակի համար, ինչո՞ւ են մայթերը մինչ այժմ քանդված, և ինչպե՞ս է քաղաքապետարանը նոր՝ հարյուրավոր միլիոնների ծրագիր սկսում՝ նախորդի ամբողջական ավարտը չապահոված։ Տիգրան Ավինյանի համար սա արդեն պարզապես շինարարական խնդիր չէ, այլ կառավարման որակի հարց։ Քաղաքացիներին պետք չեն միայն նոր պայմանագրեր, նոր թվեր ու հերթական «աշխատանքները մեկնարկեցին» հայտարարությունները։ Նրանք իրավունք ունեն իրենց հարկերից ծախսվող հարյուրավոր միլիոնների դիմաց ստանալ ամբողջությամբ ավարտված և անվտանգ ենթակառուցվածք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը