Ներքին 1 ամիս առաջ - 13:50 07-09-2026

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում Երևանի 2750-ամյակի այգում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի, որտեղ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մի շարք բնապահպանական ծրագրեր, բնության պահպանության, կանաչ ենթակառուցվաքծների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականցվող նախաձեռնություններ և ծրագրեր։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

«2750-ամյակի այգում ներկայացվելու են Երևանի քաղաքապետարանի երկու կարևոր ծրագրեր և դրանց նվիրված երկու պավիլիոն է լինելու. մեկը նվիրված է լինելու Հրազդանի կիրճին, մյուսը՝ Դալմայի այգիներին։ Երևանցիները և Երևանի հյուրերը կկարողանան ականտես լինել այն բոլոր կատարված աշխատանքներին, կենսաբազմազանության ուսումնասիրություններին, որոնք եղել են այս տարածքներում, ինչպես նաև՝ տարածքների հետ կապված հետագա լուծումերի վերաբերյալ մեր պատկերացումներին։

Կենսաբազմազանության քաղաքային գոտին նաև հնարավորություն է տալիս ավելի լայն հանրությանը ներկայացնել Երևանի բնապահպանական նախաձեռնությունները և նախագծերը։ Այս տարածքում նախատեսել ենք թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ, բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություն, համերգային և մշակութային ծրագրեր, մասնագիտական և հանրային երկխոսություն քաղաքային բնության և դրա ապագայի շուրջ»,- մանրամասնել է Հայկազյանը։

Նա հավելել է, որ այդ հարթակում բնապահպանական նախաձետնություններ և ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալու հանդես գալ տարբեր աշխպատարաններով, անցկացնել սեմինարներ։

«Այս հարթակի բուն նպատակն է հասարակ քաղաքացուն ցույց տալ, թե Երևանում այս օրերին ինչ միջոցառում է անցկացվելու, դրա նպատակը որն է, և ինչ կարևոր դեր է այն խաղում Երևանի բնապահպանական ծրագրեի և առհասարակ բնության համար։ Սա լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլ նաև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Առաջիկայում կներկայացվեն, թե՛ միջոցառումների ժամանակացույցը, թե՛ ավելի մանարամասն տեղդեկատվություն կհրապարակվի»,- եզրափակեց Սիրարփի Հայկազյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ Cop17-ի շրջանկաներում Երևանը սպասում է մոտավորապես 15 հազար հյուրերի տարբեր երկրներից։ «Ես կարծում եմ, որ քաղաքը պետք է պատրաստ լինի այդ հյուրերին ընդունելուն»,- նշել է Ավինյանը։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը